‘Պերմի երկրամասում քլորի արտահոսքից տուժել է ձեռնարկության երեսուն բանվոր’

821

Պերմի երկրամասի Բերեզնիկիում քլորի արտահոսքի պատճառով տուժել է երեսուն մարդ: Այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ից: «Բժշկի է դիմել 30 մարդ, նրանցից 27-ը հոսպիտալացվել են, երեքն ամբուլատոր բուժում են ստացել»,- ասել են նախարարությունից:

Պերմի երկրամասի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության տեղեկություններով՝ «հեղուկ քլոր արտադրող «Սոդա-քլորատ» ձեռնարկության թիվ 13 արտադրամասում տեղի է ունեցել քլորի արտահոսք: Ներկա պահին այդ արտահոսքը դադարեցվել է: Գազային կուտակումներ և որևէ սպառնալիք այլև չկա: Օդում քլորի հոտ նույնպես չկա»,- հավաստիացրել են տարածաշրջանային ԱԻՆ-ում:

Նախորդ հոդվածը‘Կարդինալների գերագույն կոնգրեգացիան նշանակվել է մարտի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘«Ամեն տարի մարտի 1-ին իշխանությունն իր վարքագծով ինքնախոստովանում է»’