‘Պերմյակովը Գյումրի ուղարկվելուց առաջ մի ամիս բուժվել է հոգեբուժարանում’

172273

Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի 19-ամյա զինծառայող Վալերի Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի բուժվել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում, գրում է LifeNews-ը:

Ռուսաստանցի քննիչները քրեական գործեր են հարուցել Վալերի Պերմյակովին զորակոչած՝ Բալեյ քաղաքի զինկոմի և զորամասի հրամանատարի նկատմամբ:

Զինվորականները կասկածվում են անփութության մեջ, ինչը կարող էր ողբերգության հանգեցրած լինել: Քրգործեր են հարուցվել Անդրբայկալի Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի պետ Ալեքսանդր Լոգինովսկու, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ: Վերջիններս, սակայն, շարունակում են ծառայությունը:

Բուժում ստանալուց հետո Պերմյակովը վերադարձել է զորամաս, որտեղ շարունակել է ծառայությունը՝ որպես մեխանիկ-վարորդ: Ամիսը մեկ նա շարունակել է հետազոտություն անցնել հոգեբույժի մոտ, սակայն բժիշկները նրան պիտանի են համարել հետագա ծառայության համար, իսկ երբ Գյումրիի զորամասից դիմում է եկել Չիտայից զորակոչիկների մի մասին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, զորամասում մոռացել են նշել, որ Վալերի Պերմյակովը բուժում է անցել:

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Ձեր ծրագրի իրականացումը նշանակում է ВнешТорг-ի ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների դեպքում Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը’