‘Պերմյակովին զորակոչած զինկոմը պնդում է, որ նա առողջ է — «Ազատություն»’

967

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ սակավամտություն ախտորոշումով:

«Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանել է. «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:

Զինկոմիսարը հավելել է, որ իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզննման, և «եթե ինչ-որ բան այնպես չլիներ», հավանաբար կհայտնաբերեին:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժլադեններն ու վովլադենները մոլեգնում են (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա.Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’