‘Պերմյակովից արյան և մազի փորձանմուշներ են վերցվել. «168 ժամ»’

1443

Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ պատասխանելով «168 ժամի» գրավոր հարցմանը:  Թերթը այս կապակցությամբ հիշեցնում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին, իսկ փորձանմուշները վերցվել են հունվարի 21-ին՝ 10 օր անց: Ուշագրավ է, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով էլ արյան փորձանմուշը վերցվել էր վթարից 9 օր անց, և փորձագետն իր հետևություններում նշել էր, որ «նշված ժամանակահատվածում» էթիլ սպիրտի առկայությունը արյան փորձանմուշի մեջ չէր կարող պահպանվել, այդ իսկ պատճառով նրանից վերցված արյան փորձանմուշն ալկոհոլի առկայության համար փորձաքննության չեն թարկվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘2014 թ. Հայաստանից արտագաղթել է 47 հազար մարդ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ».’