‘Պերմյակովի գործով որպես մեղադրող կողմ կարող են հանդես գալ ՌԴ-ից ժամանած դատախազներ’

851

Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում տեղի ունեցած սպանության աղմկահարույց գործով առաջիկա դատավարությունում: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», ՌԴ գլխավոր դատախազը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, թե կարծում է, որ այդպես կլինի: «Կարծում եմ, այո՛»,- ասել է նա: Այնաուամենայնիվ, նա նշել է, որ այդ մասին խոսակցություներ դեռ չեն եղել: Նրա խոսքով՝ զինվորական դատախազությունը պատրաստ է ներգրավվել գործընթացում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի 19-ամյա զինծառայող Վալերի Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի բուժվել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում: Սակայն, ըստ ՔԿ հաղորդագրության, վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում, նման տեղեկություններ քրեական գործում չկան։

Նախորդ հոդվածը‘Փետրվարի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը 9 աստիճանով նորմայից բարձր էր’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովի՝ հոգեկան խնդիրների մասին LifeNews-ի տեղեկությունները հերքվում են’