Պերուի նախագահ․ Երկրում իրավիճակը վերահսկվում է

253

Իշխանությունները վերահսկում են իրավիճակը Պերուում՝ չնայած շարունակվող հակակառավարակա ցույցերի, հինգշաբթի երեկոյան իր ուղերձում հայտարարել է պետության ղեկավար Դինա Բոլուարտեն։

«Կառավարության կողմից մենք Պերուի ժողովրդին ասում ենք՝ իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասել է նախագահը։ Նա շեշտել է, որ իշխանությունները հայտնաբերում են անկարգության մասնակիցներին, և նրանց նկատմամբ կգործեն օրենքի ողջ խստությամբ։ Բոլուարտեն նաև ցույցերի կազմակերպիչներին երկխոսության կոչ է արել, որպեսզի երկրում «ապահովվեն խաղաղությունը, միասնությունը, հանդարտությունը և զարգացումը»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ իրավապահ մարմինների հետ հունվարի 19-ին տեղի ունեցած բախումներում զոհվել է մեկ մարդ, 16 հոգի վիրավորվել է, տուժել է ոստիկանության 22 աշխատակից։ Հինգշաբթի գիշերը Պերուի իշխանությունները 30 օրացուցային օրով պարետային ժամ են մտցրել Ամասոնաս, Լիբերտադ, Թակնա  և մի քանի այլ  շրջաններում։

Պերուում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ 2022 թ․ դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլյոն հեռացվեց իշխանությունից։ Ցուցարարները պահանջումեն Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի լուծարում և նոր ընտրությունների անցկացում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳրոսսի․ «Անհրաժեշտ է ԶԱԷԿ-ի պաշտպանության գոտի ստեղծել»
Հաջորդ հոդվածըՂազախստանի խորհրդարանի պատգամավորը զրկվել է մանդատից