Պերուի նոր նախագահը կողմ է մահապատժին

476

Պեդրո Կաստիլյոն, որը ներկայացնում է «Ազատ Պերու» ձախ-արմատական կուսակցությունը, կդառնա Պերուի նոր նախագահը, հաղորդել է այդ երկրի ԿԸՀ-ն։

Կաստիլյոյի օգտին քվեարկել է ընտրողների 50 %-ից քիչ ավելին, աջակողմյան թևից նրա մրցակցուհու՝ Կեյկո Ֆուհիմորիի օգտին՝ կես տոկոսով պակաս։

Ֆուհիմորին երկրորդ փուլից հետո մի քանի շաբաթ շարունակ փորձել է բողոքարկել ընտրությունների արդյունքները, սակայն հետո ընդունել է պարտությունը։

Կաստիլյոն՝ նախկինում լայն հանրությանը քիչ հայտնի՝ գյուղական դպրոցի ուսուցիչը  և արհմիութենական ակտիվիստը, պաշտոնը կստաձնի հուլիսի 28-ին։ Նա խոստացել է ազգային կառավարություն ձևավորել և կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է գերակա նպատակ։ Նոր առաջնորդը ծրագրում է մեծացնել հատկացումները առողջապահությանը և կրթությանը, բարձրացնել լեռնարդյունաբերական բիզնեսի հարկերը և վերականգնել մահապատիժը։

Միևնույն ժամանակ՝ Կաստիլյոն հայտարարում է, որ հավատարիմ է ժողովրդավարությանը և չի ընդունում «արտասահմանից պարտադրված զարգացման մոդելները»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Կադիսը» ներկայացրեց Վարազդատ Հարոյանին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կդադարեցնի Անտուան Գրիզմանին ու Սաուլ Նյիգեսին փոխանակելու վերաբերյալ բանակցությունները