Պերու․ Դատարանը հրաժարվել է կալանել նախկին նախագահ Կաստիլյոյի կնոջը

276

Պերուում դատարանը որոշում է կայացրել մերժել գլխավոր դատախազության պահանջը՝ երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կնոջը կալանավորելու վերաբերյալ։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Պերուի գերագույն դատարանը։

«Դատավոր Ռաուլ Խուստինիանոն անընդունելի է հայտարարել գլխավոր դատախազության հայցը՝ Լիլիա Պարեդեսին և նրա եղբայրներ Դավիդին ու  Ուոլթերին նախազգուշական կալանքի վերցնելու վերաբերյալ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցության կասկածանքով»,- ասվում է Twitter-ում դատական ատյանի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Երկրի իշխանությունները պահանջել են 36 ամսով նախնական կալանքի տակ վերցնել Լիլիա Պարեդեսին, որն անցյալ տարվա դեկտեմբերից Մեքսիկայում է գտնվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ․ Wall Street Journal-ի լրագրողը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Հաջորդ հոդվածըԳրոսսի․ Միջուկային աղետը ոչ մեկին չի խնայի