Պերու․ Հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ

209

2022 թ․ դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյին իշխանությունից հեռացնելուց հետո այդ երկրում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։

 Ցուցարարները փակում են փողոցները, գրավում օդանավակայանները, գրոհում իշխանության և ուժային կառույցների շենքերի վրա։ Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած բախումներում զոհվել է մոտավորապես 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հունվարի 6-ին ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել Պերուի Պունո դեպարտամենտի Խուլյակա քաղաքի օդանավակայանի մոտ։ Զոհվել է առնվազն 17 մարդ, 52 հոգի վիրավորվել են։

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը և երկրի ղեկավարի նոր ընտրություններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՃապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել