Պերու․ Նախագահը փորձել է լուծարել խորհրդարանը, սակայն հեռացվել է պաշտոնից ու ձերբակալվել

270

Պերուի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոյին այն բանից հետո, երբ նա փորձել է լուծարել երկրի օրենսդիր մարմինը։

Փոխնախագահ Դինա Բոլուարտեն նախագահական երդում է տվել։  60-ամյա Բոլուարտեն առաջին կինն է Պերուի նախագահի պաշտոնում, նա հայտարարել է, որ այդ պաշտոնում կմնա մինչև 2026 թ․ հուլիսը, երբ ավարտվելու էր Կաստիլյոյի նախագահական ժամկետը։

Ավելի վաղ Կաստիլյոն հայտարարել էր, որ խորհրդարանը փոխարինում է արտակարգ ժամանակավոր կառավարությունով։ Սակայն օրենսդիրներն արհամարհել էին այդ քայլը և իրենց արտահերթ նիստն էին գումարել, որտեղ նախագահին անվստահություն հայտնելու որոշում էին կայացրել։

Հետո Պերուի ոստիկանությունը Twitter-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Կաստիլյոն ոստիկանական բաժանմունքում է։ Իրավապահ մարմինները նրան անվանում են «նախկին նախագահ» և նշում, որ ստիպված են եղել միջամտելու, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները։ Այնուհետև կադրեր են հրապարակվել, որոնցում Կաստիլյոն ինչ-որ փաստաթղթեր է ստորագրում։ Կառավարությունում կոռուպցիայի հետաքննության գծով դատախազների խմբի անդամը հայտարարել է, որ Կաստիլյոն ձերբակալված է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ -ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ բացառապես իրավահավասարության հիմքով
Հաջորդ հոդվածը«Twitter» հյուրանոց․ Իլոն Մասքը սոցցանցի գրասենյակը վերածել է հյուրանոցի աշխատակիցների համար