Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է զինված կողոպուտի զոհ

269

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը թվիթերյան գրառումով հաստատել է, որ դարձել է զինված կողոպուտի զոհ։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

«Բոլորին շնորհակալ եմ հաղորդագրությունների համար։ Կիրակի երեկոյան ինչ-որ դաժան վախկոտներ ներխուժեցին մեր տուն, սպառնացին ընտանիքիս, երեխաներիս՝ պարզապես, թալանի համար։ Նրանք կոտրեցին իմ ծնոտը, բայց ես արագ կվերակագնվեմ, եւ փառք Աստծո, ուրիշ ոչ ոք չի տուժել։

Զգալ, որ մենք սեփական տանն այլեւս անվտանգության մեջ չենք՝ դժվար է հասկանալ եւ նկարագրել, բայց մենք ընտանիքով կհաղթահարենք սա եւ կդառնանք ավելի ուժեղ։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- Թվիթերում գրել է Օբամեյանգը։

Ավելի վաղ իսպանական El Pais-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, գրել էր, որ կողոպուտին մասնակցել է առնվազն չորս մարդ։ Նրանք հրազենով սպառնացել են 33-ամյա ֆուտբոլիստին, հետո ծեծել։ Ոսկտիկանությունը ահազանգը ստացել է Օբամեյանգի կնոջից։ Հանցագործներին հաջողվել է անարգել հեռանալ։ Ընթանում է հետաքննություն։

Նախորդ հոդվածը«Արսենալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները, Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըGoal.com-ի լրագրող. «Զախարյանի տրանսֆերը չի կարող իրականացվել»