‘Պիզելիի միակ գոլը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»’

867

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կրասնոդարում հանդիպեցին տեղի երկու թիմերը՝ «Կրասնոդարը» եւ «Կուբանը»:

Կրասնոդարյան այս դերբիում ամեն ինչ վճռեց  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի միակ գոլը: «Կուբանը» հաղթեց 1:0 եւ դուրս եկավ խաղարկության քառորդ եզրափակիչ: Ընդհանուր առմամբ «Կուբանը» շոշափելի առավելություն ուներ համբողջ հանդիպման ընթացքում եւ արժանի հաղթանակ տարավ:

«Կուբանի» կազմում Պիզելին մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում: Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում ընդհանրապես հայտավորված չէր:

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Կուբան» — «Կրասնոդար»` 1:0

Պիզելի՝ 19

Նախորդ հոդվածը‘«Սենդիի» պատճառով Նյու Յորքի մետրոն 4-5 օր չի աշխատի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հարություն Մարության. Ի՞նչն է քաղաքապետին խանգարում գլուխը վեր բարձրացնել’