‘Պիկեն բացառում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը’

807

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն բացառել է տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան: Պիկեն իր դիրքորոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ նախկինում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ես շատ եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդը», որպեսզի չտեղափոխվեմ «Մանչեսթեր Սիթի»՝ չնայած Գվարդիոլան մեծագույն մարզիչ է»,-ասել է Պիկեն:

Խերարդ Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-2008 թվականներին նրա տրանսֆերային իրավունքները պատկանել են «Մանչեսթեր Յունայթեդին»:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Ռոնալդուն խոսել է բոլորի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը՝ նոյեմբերին Նյու Յորքում’