‘Պիկեն եւ Շակիրան երեխա ունեցան’

797

Հանրահայտ կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ ոչ պակաս հանրահայտ կատալոնացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երեխա են ունեցել: 35-ամյա Շակիրան Պիկեին արու զավակ է պարգեւել: Այդ ուրախալի լուրը «Բարսելոնայի» պաշտպանը հաղորդել է իր Տվիտերում.

«Մենք տղա ենք ունեցել: Անսահման երջանիկ ենք: Շնորհակալ եմ բոլորին  շնորհավորանքների համար»:

Ծնողները որոշել են երեխայի անունը դնել Ուլիսիտո:

Շակիրան եւ Պիկեն ծանոթացել են 2010 թվականին` Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության բացման երգի ձայնագրության ժամանակ: Սա նրանց առաջին երեխան էր:

Նախորդ հոդվածը‘«Դատարկ դհոլի» օրագիրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ձմեռ պապ և Ձյունանուշ լինելու համար արտոնագիր է պահանջվում ‘