‘Պիկեն իրավապահների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար տուգանվել է 10.5 հազար եվրոյով’

988

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Բարսելոնայի քաղաքային դատարանի կողմից տուգանվել է 10,5 հազար եվրոյով իրավապահների հետ անհարգալից և ագրեսիվ վերաբերմունքի համար։

Պիկեն վիճաբանել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ մեքենան սխալ վայրում կայանելու համար։ Միջադեպը տեղի էր ունեցել 2014 թ. հոկտեմբերին, երբ ֆուտբոլիստը եղբոր հետ դուրս էր եկել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկից։

Ֆուտբոլիստը մեկ շաբաթ ունի տուգանքը վճարելու համար, ինչը չանելու դեպքում կարող է ձերբակալվել: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ընդդիմության դեմ Սերժ Սարգսյանի բռնաճնշումներին — CivilNet ‘
Հաջորդ հոդվածը‘ Մյուլեր. Պետք է ընդունել, որ «Բավարիայում» կարող ես նստել պահեստայինների նստարանին’