‘Պիկեն պատմել է իր որդուն վերաբերող զարմանալի փաստի մասին’

980

Կատալոնական »Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, կնոջ՝ աշխարհահռչակ երգչուհի Շակիրայի հետ միասին որոշել են, որ իրենց տղան պետք է խոսի 7 լեզուներով: Դրանք են՝ իսպաներենը, կատալոներենը, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, չիներենը և ռուսերենը: Հարկ է նշել, որ Միլանն արդեն ազատ խոսում է կատալոներեն և իսպաներեն:

«Ցանկացած երեխա կարող է մեծ հաջողությունների հասնել մինչև 3 տարեկանը սովորած լեզուների միջոցով: Մենք Միլանին 7 լեզու ենք սովորեցնում: Երեխաները ավելի շատ բան են հասկանում, քան մեզ թվում է: Երբեք էլ շուտ չէ սկսել կրթել ու երեխային ընտելացնել գրքին»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es ապրբերականը:

Նախորդ հոդվածը‘Դոլարի փոխարժեքն արդեն 480 է. Փոխարժեքը՝ ժամը 11-ի դրությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Նաղըլ այն մասին, թե ինչպես դառնալ հայրենասեր’