‘Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալը» հաղթել է ՉԼ-ում’

1590

«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն խոստովանել է, որ շատ զայրացած է եղել, երբ «Ռեալը» 10-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 2013-14թթ.  խաղարկության եզրափակչում մրցել է «Ատլետիկոյի» հետ և մինչև խաղի վերջին րոպեն զիջել է 0:1 հաշվով, սակայն Սերխիո Ռամոսը ավելացրած ժամանակում հավասարեցրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալը» ևս 3 գոլ է խփել և հաղթել է 4:1 հաշվով։

Իր հույզերի մասին Պիկեն խոսել է «Ռեալի» այն ժամանակվա դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, ով այժմ խաղում է «Պորտուում»։ Ֆուտբոլիստները զրուցել են Իսպանիայի հավաքականի ճամբարում։

«Իհարկե, ես զայրացած էի, Իկեր։ Ուզում էի, որ դուք ամեն գնով պարտվեք։ Երբ Սերխիոն գոլ խփեց, ես Լոս Անջելոսում զայրույթից կոտրեցի հեռուստացույցը»,-Պիկեի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Նախորդ հոդվածը‘Հիերո. «Ռոնալդուն «Ռեալի» համար հոգին կվաճառի»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր տրանսֆերային նպատակներից է’