‘Պիկեն վիրավորել է Արբելոային’

1261

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի խոսքերն իսպանական մամուլում կրկին դարձել են քննարկումների առիթ:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը չի ցանկացել մեկնաբանել «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոայի վերջին հայտարարությունը և ասել է հետևյալը. «Արբելոան ինքն իրեն ինձ ընկեր է անվանել, բայց նա միայն ծանոթ է»:

«Marca»-ն հաղորդում է, որ Պիկեն ասել է .«Arbeloa se autoproclama amigo mío pero sólo es un conocido, cono… cido»:

Իսպաներեն «cono» բառն առանձին վիրավորանք է, իսկ Պիկեն «conocido» բառն արտասանել է՝ այն բաղդադելով ու դադարով:

Պիկեի հայտարարությունից մի քանի ժամ անց «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոն Twitter-ում հրապարակել է Արբելոայի լուսանկարը և Պիկեին կոչ էր արել հարգել մրցակիցներին:

Նախորդ հոդվածը‘Դեշամը հույս ունի֙ Բենզեմայի հետ կապված իրավիճակը կփոխվի’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը’