‘Պիկե. «Խաղում եմ Իսպանիայի համար, քանի որ այս պահին իսպանացի եմ»’

966

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ ինքը ոչ մի հիմք չունի Իսպանիայի հավաքականում չխաղալու համար: Եվրոպայի գործող չեմպիոնների ֆուտբոլիստը բազմիցս հրապարակավ սատարել է Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը, բայց երբեք չի դադարել խաղալ Իսպանիայի հավաքականում:

«Եթե ես խաղում եմ ազգային թիմում, դա նշանակում է, որ ես իսկապես զգում եմ, որ պետք է հանդես գամ դրա կազմում: Առաջին հերթին, որովհետև մենք ուժեղ թիմ ենք: Բացի այդ, որովհետև այս պահին ես իսպանացի եմ: Այդ պատճառով ես զգում եմ, որ պետք է լինեմ հավաքականում և օգնեմ իմ թիմակիցներին»:

Նախորդ հոդվածը‘ Ուեյն Ռունին բաց կթողնի երկու ամիս’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի գոլն առաջինն է Բունդեսլիգայի լավագույն գոլերի թվում(տեսանյութ)’