‘Պիկե. Պատկերացնում ենք, թե ինչ կկատարվեր այստեղ, եթե «Ռեալի» պես՝ 5 տարում ընդամենը Լիգա և գավաթ հաղթեինք’

834

«Էսպանյոլի»  դեմ 1-0 ավարտված կատալոնական դերբիից հետո Բարսայի պաշտպան Խերար Պիկեն անդրադարձել է իր թիմի խաղին և մարզավիճակին: «Մեր թիմի հանդեպ պահանջները չափազանց բարձր են: Պատկերացնում ենք, թե ինչ կկատարվեր այստեղ, եթե «Ռեալի» պես՝ 5 տարում ընդամենը Լիգա և գավաթ հաղթեինք: Այժմ պետք է կենտրոնանանք «Միլանի» դեմ խաղի վրա»: Պիկեն խոսել է նաև Լեո Մեսսիի՝ արդեն 4 խաղ առանց գոլերի շարքի մասին: «Մեսսիին դա թույլատրելի է, և ոչ միայն դա: Պարզ է, որ նա միշտ ցանկանում է գոլի հեղինակ դառնալ, բայց կարծում եմ՝ նա խնդիր չունի մարզավիճակի հետ կապված», — նշել է Պիկեն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» — «Շտուտգարտ» 6-1. Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը (Տեսանյութ)’