‘Պիկե. ««Ռեալի» և «Բարսայի» տարբերությունը խաղացողների տաղանդն է»’

1710

 «Ռեալը» կարող է մրցաշրջանը Չեմպիոնների լիգայում հաղթանակով ավարտել, եթե մայիսի 28¬ին գերազանցի «Ատլետիկոյին», իսկ «Բարսելոնան» փորձում է ներքին արենայում դուբլ կատարել. Իսպանիայի գավաթի եզրափակիչում նա կհանդիպի «Սևիլիայի» հետ։ Պիկեն վստահ է, որ հնարավոր դուբլը կատալոնացիների գերազանցության հաստատումը կլինի։

«Մադրիդում կարող են շարունակել իրենց ֆիլմերը նկարահանել։ Իսկ մենք այդ ընթացքում կշարունակենք նորանոր մրցանակներ նվաճել։

Որն է «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև տարբերությու՞նը։ Չգիտեմ։ Գուցե՝ խաղացողների տաղանդը։ Իրականում այս պահին մենք այն թիմն ենք, որն ավելի շատ է հաղթում, նույնիսկ հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր փուլ մոտենում է ավարտին։

Ես գոհ կլինեի, եթե ամեն տարի դուբլ կատարեինք։ Իսկ եթե «Ռեալը» շահի Չեմպիոնների լիգան, այդ ժամանակ նրանց կշնորհավորենք»,¬ ասել է Պիկեն։

«Բարսելոնա»¬«Սևիլիա» հանդիպումը կկայանա մայիսի 22¬ին։

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ում մնալու համար Թերին համաձայնել է աշխատավարձի եռակի նվազեցման’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա լիգայում հաղթելու համար Սևիլիան կստանա նվազագույնը 21.5 մլն եվրո’