‘Պիրլոյի լավագույն փոխանցումը(տեսանյութ)’

768

Իտալիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ասել է, թե  իր կատարած փոխանցումներից որն է եղել ամենասիրելին: Հանրահայտ ֆուտբոլիստը այդպիսին է համարում  2006 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հետ հանդիպման  ժամանակ   պաշտպան Ֆաբիո Գրոսոին կատարած իր փոխանցումը, որի շնորհիվ  Գրոսոն գոլ խփեց:Դա տեղի  ունեցավ լրացուցիչ ժամանակում, խաղի 119-րդ րոպեին: Արդյունքում՝ Իտալիան հաղթեց  2:0 հաշվով և դուրս եկավ միջազգային ֆորումի եզրափակիչ, որտեղ էլ 11 մետրանոց հարվածներով հաղթեց ֆրանսիացիներին: .

«Գլխով հարված կատարելը գոլ խփելուց էլ բարդ է: Հարկավոր է գտնել անհրաժեշտ ազատ տարածք և ողջ ուժերը ներդնել, որպեսզի ընկերոջդ դուրս բերես այնպիսի դիրքի, որտեղից կարողանա գոլ խփել: Իմ սիրելի փոխանցումը.  2006 թվականին Գրոսոին կատարած փոխանցումն է», — միջազգային լրատվամիջոցներին տեղեկացրել է Պիրլոն:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների նիստին’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 16-17-ը ՀՀ ԱԺ-ում կքննարկվի «այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում»’