‘Պիրլոն ճանաչվել է 2012թ. Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ’

823

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին 2012 թվականի արդյունքներով ճանաչել է լավագույն խաղացող:

Անցած տարվա լավագույն թիմ է ճանաչվել «Յուվենտուսը», իսկ տուրինյան ակումբը գլխավորող Անտոնիո Կոնտեն՝ լավագույն մարզիչ:

Տարվա լավագույն երիտասարդ խաղացողներ են ճանաչվել «Ուդինեզեի» հարձակվող Լուիս Մուրիելը եւ «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին:

Լավագույն դարպասապահի մրցանակը տրվել է Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս»): A սերիայի լավագույն հարձակվողներ են ճանաչվել Զլաթան Իբրահիմովիչը (նախկինում՝ «Միլանի» խաղացող), Էդինսոն Կավանին («Նապոլի») եւ Անտոնիո Դի Նատալե («Ուդինեզե»):

Նախորդ հոդվածը‘Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում երիտասարդ տղամարդը հոշոտել է ջայլամին’
Հաջորդ հոդվածը‘Փակ ճանապարհ չկա, Սելիմի լեռնանցքը բաց է’