‘Պիրլո. «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո ցանկանում էի ավարտել կարիերաս’

989

«Յուվենտուսի» 35-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրոլն խոստովանել է, որ դեռևս 2005 թվականին, երբ չի կարողացել օգնել «Միլանին» հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ցանկացել է ավարտել կարիերան: 

«Դեռ հեռու է այն օր, երբ ես կհեռանամ ֆուտբոլից: Մեկ անգամ նման միտք իմ գլխում ծագել է. Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո էր: Ստամբուլում կայացած խաղից հետո մի քանի օր իսկապես մտածում է, որ ամեն ինչ ավարտված է: Այդ ժամանակ ուժ չունեի»,-Պիրլոյի խոսքը մեջբերված է «Tuttosport»-ից:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում «Միլանը» հաղթում էր 3:0 հաշվով, սակայն «Լիվերպուլը» հավասարեցրեց հաշիվը և հաղթանակ տոնեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:

Նախորդ հոդվածը‘ Պելեգրինի. Դուք երբեք չեք տեսնի, որ «Մանչեսթր Սիթիի» ֆուտբոլիստները շրջափակեն մրցավարին’
Հաջորդ հոդվածը‘ Անչելոտիին բարկացնում են ֆուտբոլիստների հետ մեղմ լինելու մասին կարծիքները’