‘Պլանային դիտարկում է անցկացվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում’

787

Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ուղարկվել է բոլոր կողմերին’