‘Պլատինին խոստացել է CAS-ի նիստին ասել միայն ճշմարտությունը’

1018

ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին խոստացել է Լոզանի Մարզական միջնորդ դատարանում ասել միայն ճշմարտությունը: Արդարադատության շվեյցարական ֆեդերալ բյուրոն սեպտեմբերի 25-ին գործ էր հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ, ով կասկածվում է Պլատինիին 2011-ին 2 մլն շվեյցարական ֆրանկ ապօրինի փոխանցման մեջ: Փողը փոխանցվել է իբր 1999-2002 թվականներին Պլատինիի կատարած աշխատանքի համար: Ֆրանսիացին հայտարարել է, թե այդ վճարումը կատարվել է օրենքով նախատեսված պայմանագրով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեն Բլատերին եւ Պլատինիին 90 օրով հեռացրեց ֆուտբոլի հետ կապված ամեն տեսակ գործունեությունից: ՖԻՖԱ-ի գանգատարկման կոմիտեն մերժեց Բլատերի եւ Պլատինիի բողոքները, որից հետո երկուսն էլ հայտարարեցին CAS դիմելու մտադրության մասին: Սպասվում է, որ CAS-ը Պլատինիի բողոքի վերաբերյալ որոշումը կհայտնի դեկտեմբերի 11-ից ոչ ուշ:

«Ես ուզում եմ դատավորներին ավելին պատմել, քան՝ ձեզ, լրագրողներիդ»,- ասել է Պլատինին, ով երեքշաբթի եկել է CAS-ի նիստին:

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ F․ «Օլիմպիակոս»: «Արսենալ»֙ 0:3, «Դինամո Զագրեբ» – «Բավարիա» 0-2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերենա Ուիլյամսը՝ չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն թենիսիստուհի’