‘Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ին նախագահական ընտրություններից’

1305

ՈւԵՖԱ-ի ղեկավար, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) փոխնախագահ Միշել Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների ցուցակից: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը որոշել է կենտրոնանալ իրեն առաջադրված մեղադրանքների դեմ պայքարելուն: Վերջերս Պլատինին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի պես որակազրկվել էր 8 տարով եւ չի կարող այդ ընթացքում զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:

«Հանել եմ թեկնածությունս, որպեսզի կենտրոնանամ կոռուպցիայի մեղադրանքների վրա: Երբ Բլատերը հեռացավ, ինձ աջակցեցին 100 ֆեդերացիաներ, իսկ 50 ֆեդերացիաներից ստացա պաշտոնական նամակներ: Այժմ պետք է մտածեմ այլ բանի մասին: Շուտով քննարկումներ կսկսվեն Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է L’Equipe -ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի  թեկնածուների ցուցակում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է «Արսենալին»»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուսի» հետ’