‘Պլատինի. «Ապագայում Զիդանը հնարավորություն կունենա փոխարինելու Կարլո Անչելոտիին կամ գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը»’

979

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին համոզված է, որ «Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ապագայում կարող է ավելի բարձր մակարդակով աշխատել:

«Հաճախ եմ զրուցում Զիդանի հետ: Նա ցանկանում էր ինչ-որ բան անել, որպեսզի կարողանար սկսել մարզչական կարիերան: Այս շրջանում նա սովորում է` դա անելով շատ արագ և լավ: Կարծում եմ` նա կարող է լավ մարզիչ լինել: Ապագայում նա հնարավորություն կունենա փոխարինելու Կարլո Անչելոտիին կամ գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը»,-ասել է Պլատինին «RMC Sport»-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘NHL. Նախորդ օրը տեղի ունեցած հանդիպումներում արձանագրված ծեծկռտուքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Դաջվածքները ժամանակավոր էին, բայց այդ մարդիկ միշտ ինձ հետ կլինեն»’