‘Պլատինի. «Կասկածելի լեգիտիմությամբ կեղտոտ բեմականացում է»’

876

Սա իսկական դիմակահանդես է, կասկածելի լեգիտիմությամբ կեղտոտ բեմականացում, ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին՝ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի որոշումը, որով ինքն ու ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ութ տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։

«Էթիկայի կոմիտեի որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում վիճարկելուց բացի, ես կդիմեմ նաեւ քաղաքացիական դատարան՝ այս շաբաթների ընթացքում ինձ հասցրած բարոյական վնասի համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Ես մտնում եմ դատական գործընթացի մեջ»,- Պլատինիի խոսքը մեջբերում է 20minutes.fr-ն։

Բլատերը հայտարարել է, որ Էթիկայի կոմիտեն իրավունք չունի հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահին։ Կազմակերպության ղեկավարին պարտականությունների կատարումից կարող է հեռացնել միայն ՖԻՖԱ-ի Կոնգրեսը։

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը եւ Պլատինին խախտել են կազմակերպության էթիկայի կանոնակարգը՝ չլինելով անկողմնակալ տարբեր կողմերի շահերի բախումներում։

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալի ապագան կախված է առաջիկա խաղերից’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերի» յուրօրինակ ռեկորդը Պրեմիեր լիգայում’