‘Պլատինի. «Մտադիր եմ վերադառնալ աշխատանքիս, որպեսզի կազմակերպեմ մեծ տոն՝ Եվրո-2016-ը Ֆրանսիայում»’

956

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ կվերադառնա պարտականությունների կատարմանը եւ կմասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպմանը:

«Ինձ քննադատում են արդեն 40 տարի: Քննադատում են ամեն ինչի համար: Ցնցված եմ եւ հիասթափված, որ ինձ թույլ չեն տալիս կատարել իմ պարտականությունները: Մենք փաստաբանների հետ կապացուցենք, որ ես մաքուր եմ: Մտադիր եմ վերադառնալ աշխատանքիս, որպեսզի կազմակերպեմ մեծ տոն՝ Եվրո-2016-ը Ֆրանսիայում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է ESPN -ը:

Հիշեցնենքն, որ ՖԻՖԱ-ի Էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատը քննչական պալատից ստացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բլատերի եւ Պլատինիի նկատմամբ իրականացվող հետաքննության զեկույցները, ինչից հետո գործ է հարուցել նրանց դեմ։ Վճռի հրապարակումը սպասվում է այս ամիս։

Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի անօրինական փոխանցում կատարելու մեջ։ Պաշտոնյաները նշում են, որ փոխանցումը պայմանագրով նախատեսված վճարում է Պլատինիի կատարած աշխատանքի համար։

Բլատերն ու Պլատինին հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից։

Նախորդ հոդվածը‘Կրույֆ. «Կիսապաշտպանները լավ մարզիչներ են դառնում»’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրին կարող է փոխարինել վան Գալին’