‘ՊՆ. Ադրբեջանական դիվերսիայից տուժած Կարինե Դավթյանի առողջական վիճակը բարելավվել է’

1005

Ադրբեջանական դիվերսիայից տուժած Կարինե Դավթյանի առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավթյանի առողջական վիճակը բարելավվել է: Նա արդեն օրական մի քանի անգամ շնչում է առանց սարքավորման, բայց լիակատար առողջության համար ժամանակ է պահանջվում»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ կնոջ մեկ աչքը վնասվել է և կփոխարինվի արհեստականով:

Հովհաննիսյանը նշել է, որ Բաքուն դիմել է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկություն ստանալու նպատակով, իսկ հաստատման դեպքում որոշել նրա կարգավիճակը: Ընթանում է հետաքննություն, դատախազությունը հանդես է կգա հայտարարությամբ, որից հետք պարզ կդառնան այն հոդվածները, որոնց հիմնան վրա դիվերսանտը մեղադրվում է, և որոնց հիման վրա էլ կսահմանվի այդ անձանց հետ շփման կարգը»,-եզրափակել է նա:

Նշենք, որ անցյալ շաբաթ է հայ-ղարաբաղյան սահմանի հատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը փոխանցել էր, որ ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսանտների խումբը ժամանակից շուտ հայտնաբերվել է, իսկ անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիայի արդյունքում ձերբակալվել է Գյուլին Շահբազ Ջալալօղլուն (ծնվ. 1968թ., հաշվառված`Միրբաշիրի շրջանի Կապանլու գյուղում): ԼՂՀ ՊԲ հրապարակել է նաև լուսանկարներ, որոնք ապացուցում են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին: Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման ընթացքում հայկական կողմը նույնպես կրել է կորուստներ: Կրակոցների ընթացքում զոհվել է հայ սպա, մայոր Սարգիս Աբրահամյանը (ծնվ. 1972 թ.) և վիրավորվել է մի կին`Կարինե Դավթյանը (ծնվ. 1977 թ.):

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Կազա, Կամ Ի՞նչու Իսրայէլ Կը Վախնայ Խաղաղութիւնէն ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ ինը երկրներ կարգելափակեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’