‘ՊՆ. Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ ‘

2746

Հայ-ադրբեջանական սահմանում  իրավիճակը լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ», — գրել է Հովհաննիսյանը` քաղաքացիներին կոչ անելով խուճապի չմատնվել: «Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»,- կոչ է արել Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտմամ արդյունքում հակառակորդի գնդակներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու հայ զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է հինգի: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հավելենք նաև, որ նախօրեին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունն ահազանգ է ստացել Երասխ գյուղի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, թե գյուղի սահմանամերձ գոտու բնակիչներին տարհանում են: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել են ինչպես Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ գյուղական վարչակազմում:

 

Նախորդ հոդվածը‘«ՀՅԴ-ն կողմ կլինի սահմանադրական փոփոխություններին՝ ներկայացված առաջարկերը ընդունվելու դեպքում» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարգար Մ.-ի տան հողամասում հայտնաբերվել է կանեփի 76 թուփ’