‘ՊՆ-ը հրաժարվում է վճարել ԶՈւ թոշակառուի բուժման ծախսերը’

822

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը:

Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ:

Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս է գրվել առանց վիրահատման գումարը վճարելու, քանի որ նա զինծառայողի ընտանիքի անդամ է և զինված ուժերի թոշակառու: Այս հանգամանքների առկայության դեպքում պետությունն է վճարում բուժ. հաստատության բոլոր ծախսերը:

2012 թ. հունիսի 13-ին Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան ՊՈԱԿ-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում 1.860.000 դրամ գումարի փոխհատուցման պահանջով, քանի որ պետությունը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել զինծառայողի կենսաթոշակ ստացող անձի բուժման ծախսերը:

2012 թ. հունիսի 20-ին դատարանը հայցն ընդունել է վարույթ և արգելանքի վերցրել Է. Հախվերդյանին պատկանող սեփականությունն ու դրամական միջոցները:

Բացի այն, որ Է. Հախվերդյանը վիրահատությունից հետո բազմաթիվ անգամներ բանավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` փոխհատուցում ստանալու խնդրանքով, նա 2012 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրավոր դիմում է ուղարկել` խնդրանքով փոխհատուցել վիրահատության ծախսերը:

Դիմումին ի պատասխան ՀՀ ՊՆ նախարարը պատասխանել է, որ համաձայն գործող իրավական ակտերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը որևէ լիազորություն չունի` այսպիսով մերժելով նախկին զինծառայողի դիմումը:

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘ԵԹԿՊԻ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է Հովիկ Մինասյանին’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են Վիկտորյա թագուհուն առևանգելու պլանը’