‘ ՊՆ խոսնակը՝ Տավուշից նոր մանրամասների մասին’

986

«Ներկայումս իրավիճակը հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ամսի 12-ի երեկոյան ժամը 6-ի սահմաններում: Սակայն ինտենսիվ կրակել է ժամը 9-ի կողմերը, որից հետո ստանալով հակահարված առժամանակ դադարեցրել է կրակը: Կրկին վերսկսել է կրակել կեսգիշերին մոտ և լռել է միայն հայկական կողմի հակահարվածից հետո: Օգտագործվել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ ԶՈւ-երը վերահսկում են իրավիճակը:»

Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ճիշտ բառը ցեղասպանությունն է. վերջնական նպատակը՝ արդարությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն չի հաստատում լուրը, թե Հայրիկյանի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել’