‘ՊՆ խոսնակ. Արտակ Բուդաղյանի վիճակը նորմալանում է’

879

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը նորմալանում է, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, ևս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կալանավորվել են Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը և Սուրիկ Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Նախորդ հոդվածը‘Կղերա–օֆշորային տնտեսության հենասյուները’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Ազնվորեն ասած՝ ունեմ ՀՖՖ նախագահի պաշտոնը լքելու ցանկություն (տեսանյութ)’