‘ՊՆ խոսնակ. Գերու հանձնման ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում հայ գերիների և պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը’

1077

Հայ-ադրբեջանական սահմանագոտու ՀՀ Տավուշի մարզի հատվածում` Կայան բնակավայրի մերձակայքում, հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ նոյեմբերի 30-ին ադրբեջանական կողմին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևին, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Գերու հանձնման արարողությունից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը ադրբեջանցի գերու հանձնման ժամանակ հերթական անգամ բարձրացրել է Ադրբեջանում հայ գերիների և պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը. «Մինչդեռ ադրբեջանական կողմը կրկին այդ հարցով ողջախոհություն չի ցուցաբերել, ադրբեջանական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը լիազորված չէ պատասխանել նմանատիպ հարցերի»,- ասել է Ա. Հովհաննիսյանը: 

Ներկայումս հայկական կողմում է գտնվում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Միրզաօղլի Ֆաջարովը, որը խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր: Վերջինս ս.թ. հուլիսի 26-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում հատելով ՀՀ պետական սահմանը, հանձնվել է հայ դիրքապահներին:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից միգրանտները ռուսաց լեզվի քննություն կհանձնեն’
Հաջորդ հոդվածը‘Ծանուցումներ՝ պատահական մարդկանց անուններով’