‘ՊՆ խոսնակ. Իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից’

894

«Հակառակորդը երեկ երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում նորից խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ ուշ գիշեր:

Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»:

Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ճանապարհներին կդիտվի մերկասառույց, լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիությոն:’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանի փրկությունը՝ Աշոտյանի մազից կախված’