‘ՊՆ. Հայտնի են Քարվաճառում վթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները’

1230

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ հաստատել է, որ Քարվաճառում հինգշաբթի երեկոյան զինվորական «Ուրալի» վթարի հետեւանքով չորս մարդ են մահացել: Նրանք են՝ 
մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Երեմյանը և պայմանագրային զինծառայողներ Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը եւ Գագիկ Վարդանյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԼՂՀ Քարվաճառի շրջանում հինգշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Զինվորական «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել, մեքենայում գտնվել է 18 մարդ, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Մի կողմում ռեժիմը, մյուս կողմում` ժողովուրդը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի օդերեւութաբանները աշխարհի վերջի մասին լուրերը «խիստ չափազանցված» են համարում ‘