‘ՊՆ. Հոսպիտալում նորակոչիկի մահվան փաստով գործ է հարուցվել’

1033

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը «լույս է սփռում» «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված անանուն նամակի վրա’
Հաջորդ հոդվածը‘Սերդյուկովի կարգավիճակը քրեական գործում կարող է փոխվել’