‘ՊՆ-ն առայժմ չի հայտնում «արտակարգ միջադեպի» մանրամասները’

1216

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ չեն կարող հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ևս հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով միայն, որ միջադեպի վերաբերյալ իրենք հաղորդագրություն են տարածել:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.):

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը ներկայացվել է 70-ից ավելի հայտ’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Լովչեւ. Սուարեսը տականք է. Տեսանյութ’