‘ՊՆ-ն «Կարմիր խաչին» կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում’

417

2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս: 

Նախորդ հոդվածը‘Լֆիկը՝ հուշարձանի մասին. «Ի՞նչ տարբերություն, էն ժամանակ նենց էր, հիմա՝ սենց ա» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի պատգամավոր. Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը’