‘ՊՆ-ն հերքում է Շուշան Պետրոսյանի հայտարարությունը’

3732

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում հայտարարել էր, թե «անցած տարի Հադրութում թուրքի կողմից 9 զինվոր է կրակվել»:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում հերքեց նման տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ բոլոր միջադեպերի մասին ՊՆ-ն հանգամանալից տեղեկություն է տարածում:

Նա կարծիք հայտնեց, որ միգուցե Շուշան Պետրոսյանը ներկայացրել է ինչ-որ ընդհանրացված թիվ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կմեղմացվի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում բանտերից ազատ են արձակում ապօրինի ներգաղթյալներին’