‘ ՊՆ. Ռազմական ինստիտուտում թունավորում տեղի չի ունեցել’

1305

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասսայական թունավորման դեպք տեղի չի ունեցել, և առավել ևս՝ այն ոչ մի կապ չունի որևէ տեսակի մսի հետ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով nrnak.com-ի տարածած այն տեղեկությունը, թե ռազմական ինտիտուտում մասսայական թունավորման դեպք է գրանցվել: Նկատենք, որ  լրատվականը  կարծիք է հայտնել նաև, որ թունավորումն, ամենայն հավանականությամբ, գոմեշի մսից է եղել:

ՊՆ խոսնակը նշեց, որ «այդ լրատվական կայքն իր ստեղծման առաջին իսկ օրվանից զբաղվում է փողոցային բամբասանքների և անհիմն ու անճիշտ տեղեկությունների տարածմամբ»:

Նախորդ հոդվածը‘«Քանի որ Տիգրան Սարգսյանի անունն է կապվում փողերի լվացման հետ, համարյա ոչ մեկ ծպտուն չի հանում. տեսնես ինչի՞ց է»’
Հաջորդ հոդվածը‘Մկրտիչ Մինասյան. Հանրապետության հրապարակի վերակառուցման գաղափարը վտանգավոր է’