‘ՊՆ. Վիրավոր զինվորի կյանքին վտանգ չի սպառնում’

215

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պետրոսյանը եւ Ասոյանը տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասավ 4-ի’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն դեռևս չի հաստատում, որ զինծառայողը զոհվել հակառակորդի գնդակից’