‘ՊՆ. Տավուշի մարզում ադրբեջանցիները դիվերսիոն գործողություն են իրականացրել’

1547

Քիչ առաջ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Այս մասին փոխանցել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու վիրավորներ չկան։ Հայկական կողմը կարողացել է փակել ադրբեջանցիների առաջխաղացումը և նրանց վերցրել է շրջափակման մեջ: Ըստ Հովհաննիսյանի՝ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

Նշենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ դեպքի մասին լռում են:

Նախորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի մերձակայքում’
Հաջորդ հոդվածը‘Պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ընդունել Օլանդի հրավերը ‘