‘ՊՆ քննչական ծառայությունում բերման ենթարկվածին խոշտանգել են. Քր.գործ ՀՔԾ-ում’

976

ՀՔԾ կայքը տեղեկացնում է, որ քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում` բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու միջոցով երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Մահացել է դերասան և ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել (լրացված)’