‘ՊՆ. 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ Հայաստանի պատասխանը չի ուշանա’

1451

17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ Հայաստանի պատասխանը չի ուշանա: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ հակառակորդը համարժեք պատասխան կստանա պատանու դաժան սպանության, ինչպես նաև հայկական տարածքում դիվերսիայի համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ԼՂՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կորած պատանու հոր` Մեխակ Ցականյանի խոսքով, այդ օրը նրա որդին տանը եղել է միայնակ: Հայրը պնդում է, որ իր որդուն առևանգել են ադրբեջանական դիվերսանտները, դա է վկայում այն հանգամանքը, որ տանից կորել են նաև որոշ իրեր:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ:

ԼՂՀ լխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի ուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված, իսկ Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Վերջին տարիներին լարվածությունը տեղափոխվել է դեպի Տավուշի մարզ’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Լավագույն լուծումը կլիներ, եթե ընթանայինք ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ’