‘«Պոբեդան» հերքում է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի վերաբերյալ լուրը’

1999

«Պոբեդա» ավիաընկերւթյունը հերքել է հայկական կողմի հայտարարությունը Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի վերաբերյալ։

«Գյումրիում վայրէջքից հետո ստուգման արդյունքում հայտնաբերվել է ինքնաթիռի կմախքի պաշտպանության համար նախատեսված պոչային հատվածի  ելուստի վնասվածք։ Դա տեղ է ունեցել երկրորդ շրջան գնալու ժամանակ։ Այդպիսով, ԶԼՄ-ներում հայտարարությունները կոշտ վայրէջքի մասին իրականությանը չեն համապատասխանում»,- լրագրողներին հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Հետադարձ թռիչքի ուղևորների համար Գյումրի է մեկնել պահեստային օդանավը։

Ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, թե «Պոբեդա» ավիաընկերության օդանավը կոշտ վայրէջք է կատարել Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում։

Փոխանցւմ է Interfax-ը։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ․ G7 գագաթնաժողովն առաջին անգամ կարող է ավարտվել առանց համատեղ հռչակագրի ստորագրման’
Հաջորդ հոդվածը‘NYT. «Իսլամական պետությունը» ուժեր է կուտակում Իրաքում և Սիրիայում’