‘Պոգբան՝ Զիդանի դիտակետում’

1048

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված Է Թուրինի «Յուվնետուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է AS-ը:

Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Պոգբան «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է: Կատալոնական ակումբը փորձել է ձեռք բերել ֆրանսիաի ֆուտբոլիստի տրանսֆերը նախորդ ամռանը, սակայն թուրինցիները վաճառքի չեն հանել ֆուտբոլիստի տրանսֆերը: Զիդանն իր հերթին միշտ գովեստի խոսքեր է հասցեագրել Պոգբային:

Նշվում է, որ «Բարսելոնա»-ի համար հեշտ չի լինի գնել Պոգբայի իրավունքները, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի: Կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը 100 մլն եվրո է կազմում:

Սակայն «Ռեալ»-ն էլ բարդություններ ունի՝ ի դեմս Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի: Վերջինս խզել է հարաբերություններն «արքայական ակումբ»-ի հետ՝ հայտարարելով, որ այն ֆուտբոլիստներին օգտագործում է ինչպես սրբիչներ, այնուհետև դեն է նետում նրանց:

Նախորդ հոդվածը‘Դմիտրրի Սելյուկ. «Սպարտակը» Օզբիլիզի համար վճարել է 9 միլիոն դոլար, իսկ բոլոր փաստաթղթերի մեջ ցույց են տվել 2 միլիոն»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’