‘Պոգբան կոալիցիա է կազմել Մոուրինյուի դեմ’

1364

«Մանչեսթեր Յունայթեդում» ավելի է լրջանում ֆուտբոլիստների ու գլխավոր մարզչի միջև կոնֆլիկտը, որի կիզակետում են Պոլ Պոգբան ու Ժոզե Մոուրինյուն:

Daily Mail-ը վստահեցնում է, որ ֆրանսիացու կողմն են անցել պաշտպան Էրիկ Բային ու վինգեր Անտոնի Մարսիալը: Կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան պորտուգալացի մասնագետին դեմ է քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Մեծ է հավանականությունը, որ գլխավոր մարզչի դեմ կոալիցիային կմիանան նաև Լյուկ Շոուն և Մարկուս Ռեշֆորդը:

«Կարմիր սատանաների» մի քանի այլ ֆուտբոլիստներ որոնց թվում են Նեմանյա Մատիչն ու Էշլի Յանգը, Մոուրինյուին են աջակցում, ինչի հետևանքով գրեթե չեն շփվում Պոգբայի հետ:

Բարդ իրավիճակում է հայտնվել Ռոմելու Լուկակուն, ով նախկինում ֆրանսիացի կիսապաշտպանի մոտ ընկերն էր: Անհամաձայնությունների պատճառով նա ստիպված է եղել հեռվանալ ֆրանսիացուց: Բելգիացին փորձում է չեզոք մնալ այդ կոնֆլիկտում:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘ԱԼԳ. Հայտնի են «Արսենալի» մրցակիցն ու մյուս զույգերը’